10 հոկտեմբերի 2019 - 16:02 AMT
Սոմալիում հայկական ընկերության բեռնատար օդանավը վթարային վայրէջք է կատարել

Հայկական «Մարս Ավիա» ՓԲԸ կողմից շահագործվող An-74 EK 74008 օդանավը Մոգադիշոյի (Սոմալի) օդանավակայանում վթարային վայրէջք է կատարել առանց հենասարքերի:

Այս մասին հաղորդել է ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտեն: Պատահարը տեղի է ունեցել հոկտեմբերի 9-ին ժամը 11:20-ին:

Միջադեպի հետևանքով օդանավը վնասվել է և ենթակա է վերականգնման:

Օդանավում գտնվել են միայն անձնակազմի անդամները, նրանցից ոչ ոք չի տուժել: