12 հոկտեմբերի 2019 - 10:12 AMT
Սանկտ Պետերբուրգ-Երևան չվերթը տեխնիկական պատճառներով վայրէջք է կատարել Թբիլիսիում

Հոկտեմբերի 11-ին Սանկտ Պետերբուրգ-Երևան չվերթը տեխնիկական պատճառներով վայրէջք է կատարել Թբիլիսիի օդանավակայանում:

Չվերթն իրականացնում էր «Արմենիա» ավիաընկերությունը՝ Boeing 737-700 EK 73 786 ինքնաթիռով, հայտնում էՀՀ քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությունը:

Համապատասխան սպասարկում անցնելուց հետո՝ օդանավը բարեհաջող վերադարձել է Երևան: