12 հոկտեմբերի 2019 - 11:13 AMT
Սահակյան. Հանքարդյունաբերությունն Արցախի դինամիկ զարգացումն ապահովող ճյուղերից է

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը հոկտեմբերի 12-ին մասնակցել է «Կորպորատիվ սոցիալական պատասխանատվություն հանքարդյունաբերության ոլորտում» գիտագործնական կոնֆերանսի բացմանը:

Նախագահն ընդգծել է, որ հանքարդյունաբերությունը հանդիսանում է Արցախի դինամիկ զարգացումը ապահովող ճյուղերից մեկը՝ այս համատեքստում կարեւորելով գիտաժողովի օրակարգում ընդգրկված թեմաների արդիականությունը, հայտնում է Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը: