12 հոկտեմբերի 2019 - 12:31 AMT
Ալեքսանդր Արզումանյանը` Իսլանդիայում ՀՀ դեսպան համատեղության կարգով

Ալեքսանդր Արզումանյանը նշանակվել է Իսլանդիայի Հանրապետությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան: ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը ստորագրել է համապատասխան հրամանագիրը:

«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 132-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի. Շվեդիայի Թագավորությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ալեքսանդր Արզումանյանին, համատեղության կարգով, նշանակել Իսլանդիայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Ստոկհոլմ)»,- ասվում է հրամանագրում:

2019-ի փետրվարին Ալեքսանդր Արզումանյանը նշանակվել էր Շվեդիայի Թագավորությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Ստոկհոլմ)՝ համատեղության կարգով նրա վրա թողնելով Դանիայի Թագավորությունում և Նորվեգիայի Թագավորությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանի լիազորությունների կատարումը: