Այս մասին Արագածոտնի մարզի Սասունիկ համայնքում մեկնարկած «Իմ քայլը հանուն Արագածոտնի մարզի» բիզնես համաժողովի ժամանակ ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Փաշինյանը շեշտել է, որ շուկայում առաջին երեք եռամսյակների տվյալներով՝ Կենտրոնական բանկն իրականացրել է 433 մլն դոլարի գնում, այսինքն՝ Հայաստանի շուկայում արդյունքներով 433 մլն դոլար հավելյալ միջոցներ են հայտնվել:
Վարչապետ Փաշինյանը նաև ընդգծել է, որ դեկտեմբերի 31-ի դրությամբ կունենանք Երրորդ հանրապետության պատմության մեջ կունենանք միջազգային պահուստների ամենաբարձր ցուցանիշը:
«Հայաստանում այսօր չկա բաժանում, այսպես կոչված, ընդդիմադիր և իշխանամետ գործարարների: Գործարարների շրջանում մենք չունենք ընդհանրապես թշնամիներ։ Բոլոր գործարարներին մենք համարում ենք մեր թիվ մեկ դաշնակիցը: Մեր մեծագույն խնդիրն է, որ Հայաստանում յուրաքանչյուր գործարար իրեն զգա պաշտպանված»,- հայտարարել է վարչապետը՝ կարևորելով զրոյից բիզնես սկսելու քաղաքացիների նախաձեռնողականությունը:
«Իմ քայլը հանուն Արագածոտնի» բիզնես համաժողովի ընթացքում նախատեսվում է ներկայացնել շուրջ 30 գործարար ծրագիր։