12 հոկտեմբերի 2019 - 14:56 AMT
Տոնոյանն այցելել է ՊԲ ռազմական ու թիկունքային նշանակության մի շարք օբյեկտներ

Հայաստանի և Արցախի ռազմական համագործակցության ծրագրի շրջանակում հոկտեմբերի 11-ին ՊԲ է այցելել ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը, հայտնում է Արցախի պաշտպանության բանակի լրատվական ծառայությունը:

Արցախի Հանրապետության պաշտպանության նախարար, ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Կարեն Աբրահամյանի ուղեկցությամբ Դավիթ Տոնոյանը եղել է ռազմական ու թիկունքային նշանակության մի շարք օբյեկտներում, քննարկել համագործակցության ծրագրով նախատեսված հետագա անելիքներին վերաբերող հարցերի լայն շրջանակ: