14 հոկտեմբերի 2019 - 15:53 AMT
Հայ մարզիկները 3 մեդալ են նվաճել սամբոյի ԱԱ-ում

Ուզբեկստանի մայրաքաղաք Տաշքենդում հոկտեմբերի 10-13-ը տեղի ունեցած սամբոյի երիտասարդական, պատանեկան ու աղջիկների աշխարհի առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչները նվաճել են երկու արծաթե և մեկ բրոնզե մեդալ:

Աղջիկների մինչև 56 կգ քաշային կարգում հանդես եկած Վարսիկ Գրիգորյանը դարձել է արծաթե մեդալակիր, իսկ Դավիթ Հովսեփյանը երկրորդ տեղն է գրավել պատանիների 52 կգ քաշային կարգում, հայտնում է ՀԱՕԿ լրատվականը:

Երիտասարդների մրցաշարի 62 կգ քաշային կարգում բրոնզե մեդալակիր է դարձել Նարեկ Դալլաքյանը:

ԱԱ-ում Հայաստանն ուներ 18 ներկայացուցիչ: