14 հոկտեմբերի 2019 - 18:56 AMT
ՍԴ-ն մերժել է քննել Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու ԱԺ դիմումը

Սահմանադրական դատարանը 2019 թվականի հոկտեմբերի 14-ին տեղի ունեցած աշխատակարգային նիստում որոշում է կայացրել «Ազգային ժողովի դիմումի հիման վրա՝ Սահմանադրական դատարանի դատավոր Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու վերաբերյալ» գործի քննությունը մերժել։

Սահմանադրական դատարանի աշխատակազմի հաղորդմամբ, աշխատակարգային որոշումը կհրապարակվի օրենքով սահմանված ժամկետներում։

Դիմումն ուղարկվել էր ՍԴ ԱԺ «Իմ Քայլը» ու «Լուսավոր Հայաստան» խմբակցությունների պատգամավորների քվեարկությամբ։ ԲՀԿ-ն չէր մասնակցել քվեարկությանը։