30 հոկտեմբերի 2008 - 13:13 AMT
Թուրքիան մտադիր է արծարծել «սառեցված հակամարտությունների» հարցը ՄԱԿ-ի Անվտանգության Խորհրդում
Թուրքիան ՄԱԿ-ի Անվտանգության Խորհրդում անդամակցության ընթացքում կարծարծի «սառեցված հակամարտությունների» հարցը եւ բոլոր ջանքերը կգործադրի այդ հարցի վերաբերյալ ՄԱԿ-ի ԱԽ-ի կողմից ընդունված բանաձեւերը կատարելու համար: Այդ մասին հայտարարել է Ադրբեջանում Թուրքիայի դեսպան Ղուլուսի Ղլիչը: Նա նշել է, որ Թուրքիան ընթացիկ տարվա սեպտեմբերին ղարաբաղյան հակամարտության կարգավորման նպատակով Նյու Յորքում կազմակերպել էր Ադրբեջանի, Հայաստանի ու Թուրքիայի արտգործնախարարների եռակողմ հանդիպումը, որի ժամանակ որոշում էր կայացվել բանակցությունները շարունակելու վերաբերյալ: Դիվանագետն ընդգծել է, որ «սառեցված հակամարտությունների» շուտափույթ կարգավորումը կնպաստի խաղաղության եւ անվտանգության վերականգնամնը տարածաշրջանում, հաղորդում է «Geo Hot News» լրատվական գործակալությունը: