30 հոկտեմբերի 2008 - 14:50 AMT
Աբդուլլահ Գյուլը հուսով է, որ Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացը հետագա զարգացում կստանա
«Հայաստան կատարած իմ այցի նպատակը Երեւանի եւ Անկարայի միջեւ նոր մթնոլորտի ձեւավորումն էր»,-հայտարարել է Թուրքիայ նախագահ Աբդուլլահ Գյուլը` ելույթ ունենալով Հանրապետության օրվա կապակցությամբ կազմակերպված ընդունելության ժամանակ: Նրա խոսքերով, այդ մթնոլորտը կնպաստի երկու երկրների միջեւ առկա խնդիրների լուծմանը: Ա.Գյուլը նշել է նաեւ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացին նպաստելու անհրաժեշտությունը: «Ես հուսով եմ, որ այդ գործընթացը զարգացում կունենա»,-նշել է նա, հաղորդում է Անատոլիական լրատվական գործակալությունը:

Սեպտեմբերի 6-ին Հայաստանի եւ Թուրքիայի ֆուտբոլի հավաքականների միջեւ խաղը դիտելու նպատակով ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրավերով Երեւան ժամանեց Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը: Մինչ խաղը կայացած զրույցի ժամանակ նախագահները հայտարարեցին, որ հանդիպումը լուրջ խթան կհանդիսանա երկու երկրների միջեւ երկխոսության շարունակման համար: