Գյումրիում տեղակայված Հյուսիսային մաքսատուն-վարչությունը աշխատում է նաև շաբաթ և կիրակի օրերին, հայտնում է Պետական եկամուտների կոմիտեն:
Ավտոներկրողները թեթև մարդատար ավտոմեքենաների որոշ խմբերի մաքսային ձևակերպումները Գյումրիում շաբաթ և կիրակի օրերին կարող են իրականացնել ժամը՝ 09.00-ից մինչև 18.00-ն:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանձնարարականով ավտոմաքսատուն է կկառուցվել Գյումրիում: ՀՀ կառավարության օգոստոսի 1-ի նիստում մաքսատան համար հողատարածք էր հատկացվել: