ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Ժոնաթան Լաքոթը, «նմանակելով» ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին, հեգնել է և գրել, որ Հայաստանն ու Ֆրանսիան բարեկամություն են անում Ուրարտուի ժամանակներից:
Դեսպանն իր ֆեյսբուքյան էջում ներբեռնել է բրիտանական The Daily Mail-ի հոդվածը, որտեղ լուսանկարում իտալուհի թարգմանչուհու զարմացած դեմքն է Թրամփի այն հայտարարությունից հետո, թե «ԱՄՆ-ն ու Իտալիան ընդհանուր պատմություն ունեն, սկսած Հին Հռոմից»:
Տեղադրելով հոդվածը «Ներեցեք, այսօր կիրակի է» հեշթեգով՝ Լաքոթը գրել է. «Եվ, քանի որ Երևանը տոնում է իր հիմնադրման 2801-ամյակը, եկել է ժամանակը հիշեցնելու, որ Ֆրանսիան ու Հայաստանը 3000-ամյա բարեկամական հարաբերություններ ունեն դեռևս Ուրարտու կայսրության ժամանակներից»: