22 հոկտեմբերի 2019 - 10:43 AMT
ԱԻՆ փրկարար ծառայության տնօրենն ազատվել է պաշտոնից

Արտակ Նահապետյանն ազատվել է ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայության տնօրենի պաշտոնից: Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը ստորագրել է համապատասխան որոշումը, հայտնում է կառավարության մամուլի ծառայությունը:

«Ղեկավարվելով «Պետական կառավարման համակարգի մարմինների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 6-րդ մասով. Արտակ Նահապետյանին ազատել փրկարար ծառայության տնօրենի պաշտոնից»,- ասված է որոշման մեջ։

Արտակ Նահապետյանն ԱԻՆ փրկարար ծառայության տնօրեն էր նշանակվել 2018-ի հունիսին: