23 հոկտեմբերի 2019 - 13:56 AMT
Ջերմաստիճանը 2-3 աստիճանով կբարձրանա

Հանրապետության տարածքում՝ հոկտեմբերի 23-ի ցերեկը, 24-28-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Քամին՝ հարավ-արևելյան՝ 3-8 մ/վ: Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 23-25-ի ցերեկն աստիճանաբար կբարձրանա 2-3 աստիճանով, հայտնում է ԱԻՆ մամուլի ծառայությունը:

Երևանում՝ հոկտեմբերի 23-ի ցերեկը, 24-28-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Ցերեկային ժամերին Երևանում կգրանցվի +23...+24 աստիճան: