1 նոյեմբերի 2008 - 15:13 AMT
Իրանը ցանկանում է մասնակցել Կովկասում անվտանգության գոտու ստեղծման վերաբերյալ բանավեճին
Իրանը հետաքրքրություն է դրսեւորում Կովկասում անվտանգության գոտու ստեղծման վերաբերյալ բանավեճին, սակայն Ռուսաստանը դեռեւս Թեհրանից ոչ մի առաջարկ չի ստացել այդ հարցի շուրջ, շաբաթ օրը լրագրողներին է հայտնել ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը: «Իրանը շահագրգռված է միանալ այս թեմայով բանավեճին»,-ասել է նա` հավելելով, որ քննարկել է այս հարցը իրանցի իր գործընկերոջ հետ: Ընդ որում ՌԴ ԱԳ նախարարը հիշեցրել է, որ Կովկասում անվտանգության գոտու թեման քննարկվում է տարբեր ձեւաչափերում: Մասնավորապես, Թուրքիան հանդես է եկել Կովկասյան տարածաշրջանում կայունության եւ համագործակցության պլատֆորմի ստեղծման նախաձեռնությամբ: