24 հոկտեմբերի 2019 - 12:39 AMT
Մինչև 24 մլն շրջանառություն ունեցող մարզային օբյեկտներն առաջարկվում է ազատել եկամտահարկից և շրջհարկից

«Հարկային օրենսգրքում» փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին «Լուսավոր Հայաստան» խմբակցության ԱԺ-ում քննարկվող նախագծով առաջարկվում է մինչև 24 մլն դրամ շրջանառությամբ, Երևանից դուրս գործող հանրային սննդի օբյեկտներին միկրոձեռնարկատիրության համարել։ Դրա շնորհիվ այդ օբյեկտները կազատվեն եկամտահարկից ու շրջանառության հարկից։

Նախագիծը ներկայացնող պատգամավոր Մանե Թանդիլյանը նշել էր, որ փոփոխությունը կարող է վերաբերվել մոտ 1000 ձեռնարկատիրական սուբյեկտի:

Տնտեսական հարցերի հանձնաժողովի «Իմ Քայլից» պատգամավոր Հռիփսիմե Գրիգորյանը կարևորել էր նախագիծը՝ ասելով, որ սրանով տուրիզմին կարող են խթանել մարզերում:

2020-ի հունվարի 1-ից միկրոձեռնարկատիրական սուբյեկտները՝ որը 24 մլն դրամի շրջանառություն ունեցող, սահմանված ոլորտներում գործող տնտեսվարողները, ազատվում են հարկերից: Հանրային սննդի օբյեկտները գործող օրենսդրությամբ դրանց ցանկում ներառված չեն։