Վրաստանի Բաթումի քաղաքում հոկտեմբերի 24-ին մեկնարկում է շախմատի Եվրոպայի թիմային առաջնությունը, որի առաջին տուրում Հայաստանի հավաքականը կխաղա նորվեգացիների հետ:
Հայաստանի հավաքականի առաջատար Լևոն Արոնյանը բաց կթողնի առաջին տուրը: Հանդես կգան Գաբրիել Սարգսյանը, Հրանտ Մելքումյանը, Հայկ Մարտիրոսյանը և Արման Փաշիկյանը:
Կանանց Հայաստանի հավաքականի առաջին մրցակիցը Ֆինլանդիան է: Հայաստանի թիմի կազմում հանդես կգան Լիլիթ Մկրտչյանը, Սիրանուշ Ղուկասյանը, Մարիա Գևորգյանը եւ Աննա Սարգսյանը, իսկ հավաքականի առաջատար Էլինա Դանիելյանը բաց կթողնի մրցամարտը, հայտնում է ՀԱՕԿ լրատվականը:
Եվրոպայի թիմային առաջնությունը կանցկացվի Բաթումիի «Շերատոն» հյուրանոցում և կավարտվի նոյեմբերի 2-ին: Բացման արարողությունը տեղի է ունեցել հոկտեմբերի 23-ին: