25 հոկտեմբերի 2019 - 11:03 AMT
Մ-20 ԵԱ․ Ծանրորդ Կարեն Ավագյանը ոսկի է նվաճել

89 կգ քաշային Կարեն Ավագյանը դարձել է Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստում ընթացող ծանրամարտի Մ-20 տարեկանների Եվրոպայի առաջնության ոսկե մեդալակիր։

Հայ ծանրորդը երկամարտում ցույց է տվել 364 կգ արդյունք (170կգ+194կգ): Ավագյանը պոկում վարժությունում արժանացել է փոքր ոսկե մեդալի, իսկ հրում վարժությունում դարձել է արծաթե մեդալակիր։

Հայաստանի հավաքականի մյուս անդամ Արա Աղանյանը նույն քաշային կարգում արծաթե մեդալ է նվաճել։

Երկամարտում Աղանյանը ցույց է տվել 358 կգ արդյունք (162կգ+196կգ): Աղանյանը փոքր արծաթ է նվաճել պոկումում վարժությունում, իսկ հրումում՝ ոսկե մեդալ, հայտնում է ՀԱՕԿ լրատվականը:

Ավելի վաղ Մ-20 տարեկանների պայքարում ոսկե մեդալ էր նվաճել Լիանա Գյուրջյանը (81 կգ), իսկ Ռաֆիկ Հարությունյանը (81 կգ) նվաճել էր բրոնզե մեդալ։