25 հոկտեմբերի 2019 - 13:24 AMT
Մինչև հոկտեմբերի 30-ը տեղումներ չեն լինի

Հանրապետության տարածքում՝ հոկտեմբերի 25-ի ցերեկը, 26-30-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Քամին՝ հարավ-արևելյան՝ 3-8 մ/վ: Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 25-ի ցերեկը կբարձրանա 1-2 աստիճանով, հայտնում է ԱԻՆ մամուլի ծառայությունը:

Երևանում՝ հոկտեմբերի 25-ի ցերեկը, 26-30-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Ցերեկային ժամերում Երևանում կգրանցվի +23 աստիճան: