3 նոյեմբերի 2008 - 13:51 AMT
Փորձագետ. Ճանաչելով Հայոց ցեղասպանությունը, Ուկրաինան չպետք է ռիսկի ենթարկի Թուրքիայի հետ իր լուրջ հարաբերությունները
Նրանում, որ Ուկրաինան մինչ այժմ չի ճանաչել Հայոց ցեղասպանությունը, կա նաեւ Հայաստանի մեղքը, որ մինչ այժմ հասու չի դարձրել այդ հարցի վերաբերյալ իր դիրքորոշման կարեւորությունն ու անհրաժեշտությունը: Այս մասին հայտարարել է ուկրաինացի քաղաքագետ Վադիմ Կարասյովը: Նրա խոսքերով, Հայաստանն ու Ուկրաինան նման պատմություն ունեն, Ուկրաինայի ժողովուրդը եւս ցեղասպանության զոհ է դարձել` 20-30թթ. սովամահությունը:

«Ես գտնում եմ, որ ցեղասպանության ճանաչմանը պետք է շատ նուրբ մոտենալ, հաշվի առնելով Ուկրաինայի լավ հարաբերությունները Թուրքիայի եւ Հայաստանի հետ, այս հարցում չի կարող զրոյական գումարով խաղ լինել: Ճանաչելով Հայոց ցեղասպանությունը, Ուկրաինան չպետք է ռիսկի ենթարկի Թուրքիայի հետ իր լուրջ տնտեսական, առեւտրային ու բարիդրացիական հարաբերությունները, առավել եւս որ այժմ Հայաստանն ու Թուրքիան մերձեցմանն ուղղված քայլեր են անում: Կարծում եմ, մենք պետք է լուծենք Հայոց ցեղասպանության ճանաչման խնդիրը կոռեկտ ձեւով` չսրելով հարաբերությունները Հայաստանի եւ Թուրքիայի, Թուրքիայի ու Ուկրաինայի միջեւ եւ առանց վնասելու այսպես կոչված սեւծովյան-կովկասյան կայունության պլատֆորմի ձեւավորմանը»,-ասել է Կարասյովը, հաղորդում է Analitika.at.ua-ն: