25 հոկտեմբերի 2019 - 17:37 AMT
Հակոբ Մկրտչյանը՝ Եվրոպայի Մ-23 չեմպիոն և ռեկորդակիր

Բուխարեստում ընթացող ծանրամարտի Եվրոպայի մինչև 23 տարեկանների առաջնության 89 կգ քաշային կարգում Հայաստանը նվաճել է ոսկե ու բրոնզե մեդալներ:

Աշխարհի ու Եվրոպայի գործող չեմպիոն Հակոբ Մկրտչյանը երկամարտի 375 կգ (165+210) արդյունքով դարձել է ոսկե մեդալակիր, իսկ Դավիթ Հովհաննիսյանը երկամարտում գրանցել է 357 կգ (161+196) ու զբաղեցրել երրորդ տեղը: Երկրորդ տեղը գրաված վրացի Ռևազ Դավիթաձեի երկամարտի արդյունքն էր 363 կգ, հայտնում է ՀԱՕԿ լրատվականը

: Հակոբ Մկրտչյանը Եվրոպայի Մ-23 ռեկորդ է սահմանել երկամարտում: