3 նոյեմբերի 2008 - 14:46 AMT
Բաքվում գտնում են, որ հենց Գյուլն ու ԵՄ-ն կարող են իրական միջնորդներ դառնալ ղարաբաղյան գործընթացում
ՌԴ նախագահի եւ ղարաբաղյան հակամարտության գծով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների մասնակցությամբ Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների մոսկովյան հանդիպման արդյունքներն ուղղակիորեն կախված են Թուրքիայի նախագահի ՌԴ կատարելիք այցից: Այդ մասին PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում Բրյուսելում հայտարարել է ադրբեջանցի քաղաքագետ Ռասիմ Մուսաբեկովը: Նրա կարծիքով, հենց Աբդուլլահ Գյուլը կարող է հակամարտության կարգավորման իրական միջնորդ դառնալ: «Իլհամ Ալիեւի եւ Սերժ Սարգսյանի հանդիպման վերջնական արդյունքների մասին մենք կիմանանք միայն Դմիտրի Մեդվեդեւի հետ Գյուլի հանդիպումից հետո»,-գտնում է Մուսաբեկովը:

Միեւնույն ժամանակ, ելույթ ունենալով հայ-ադրբեջանական համաժողովում, Մուսաբեկովն ասել է, որ Թուրքիան բավականին շատ բան կորցրեց «հնգօրյա պատերազմի» ժամանակ, հատկապես տնտեսության մեջ: «ԵԱՀԿ ՄԽ-ն կաթվածահար վիճակում է, ուստի հակամարտության լուծումը պետք է իր վրա վերցնի Եվրամիությունը Թուրքիայի հետ միասին»,-ասել է նա: