29 հոկտեմբերի 2019 - 11:53 AMT
Փաշինյան. 2018-ի մայիսի համեմատ 74,969 աշխատատեղ է ավելացել

2018-ի մայիսի համեմատ Հայաստանում 74 հազար 969 աշխատատեղ է ավելացել: Այդ մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Սեպտեմբերին հայտարարել էի, որ նախորդ տարվա (2018-ի) մայիսի համեմատությամբ Հայաստանում գոյացել է 65 հազար 37 նոր աշխատատեղ:

Հոկտեմբերի 28-ի դրությամբ 2018 թվականի մայիսի համեմատությամբ ավել աշխատատեղերի թիվը կազմել է արդեն 74 հազար 969: Սա շատ լավ նորություն է»,-ասվում է վարչապետի գրառման մեջ:

Սեպտեմբերի 25-ին Նյու Յորքում, պատասխանելով Հայաստանում գործազրկության աճի մասին հարցին, վարչապետ Փաշինյանը նշել է, որ կա նաև աշխատողի՝ աշխատաշուկայի պահանջներին չբավավրելու խնդիրը: