29 հոկտեմբերի 2019 - 14:43 AMT
36 ժամ ջուր չի լինի Աջափնյակում և Մալաթիա-Սեբաստիայում

«Հյուսիս-Հարավ» ավտոմայրուղու ջրատարների վերատեղադրման աշխատանքների պատճառով՝ 36-ժամյա ջրանջատում է նախատեսված Երևանի վարչական շրջաններից երկուսում: Այս մասին տեղեկացնում է «Վեոլիա Ջուր» ընկերությունը:

Հոկտեմբերի 30-ին ժամը 9-ից մինչև հոկտեմբերի 31-ը ժամը 21-ն կդադարեցվի Երևանի Աջափնյակ վարչական շրջանի՝ Հալաբյան, Աբելյան, Ջանիբեկյան, Էստոնական, Արզումանյան, Լենինգրադյան, Շինարարների, Բաշինջաղյան, Լևոնյան, Եղիազարյան, Առաքելյան, Հակոբյանց, Հասրաթյան, Մարտիրոսյան, Սարգսյան, Սպորտի, Թերլեմեզյան, Գ. Զոհրապի, Չուխաջյան, Սիսակյան, Մելիքյան, Պարսեղովի փողոցներ, Խ. Խաչատրյան, Վշտունու, Միրաքյան փողոցներ՝ նրբանցքներով, Շահումյանի 17-րդ փողոց՝ նրբանցքներով, Եղվարդի խճուղի, Ֆուչիկի փող. 1/3 և Նիկոյան 2 շենքերի ջրամատակարարումը:

Նույն ժամանակահատվածում կդադարեցվի նաև Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի՝ Անդրանիկի թաղամասի Ա-1, Ա-2, Ա-3, Բ-1, Բ-2, Բ-3, Բ-4 բնակելի զանգվածներ, Սեբաստիայի 10, 12, 14, 16, 18, 18ա, 20, 22, 23, 23ա, 24, 24/1, 24/2, 25, 25/1, 26/1, 27, 28, 30, 30ա, 30բ, 78, 80, 82, 86, 141, 141/1, 141/2, 141/3, 141/5 շենքեր, Իսակովի 50/1, 50/2, 50/3, 50/4, 50/5, 50/7, 52/1, 52/2, 52/3, 52/4, 52/5 շենքեր, Տիչինայի փողոց, 1-ին, 2-րդ, 3-րդ, 4-րդ նրբանցքներ, 1-ին փակուղի և 34 շենք, Ծերենցի փողոցի 1-ին, 2-րդ նրբանցքներ և 3, 5, 7, 7ա շենքեր, Շրջանային փող. 2/3, 2/4, 2/5, 2/6 շենքեր, Մանուկյան փողոցի 2, 4, 6, 8, 10 շենքեր, Ռ. Մելիքյան փողոց և 2ա, 2/2, 2/3 շենքեր, Ջիվանի փողոց և 11/1 շենք, Միքայելյան փողոցի 1, 3 շենքեր, Շահումյանի 12 փող. (Հովնաթանի փող.), 13 փող. (Վեգների փող.) և 1-ին նրբանցք (Քեսաբցիների փող.), 14 փողոց և 1-ին նրբանցք, 16-րդ և 17-րդ փող.-ներ, Քուչակի, Միրաքյան, Օտյան փողոցներ, Մ.Գոշի, Ջամբուլի, Սեբաստիայի, Բատիկյան, Ոսկանյան, Դ.Վարուժանի, Շրջանային, Մալաթիայի, Շերամի, Անդրանիկի, Բաբաջանյան, Օհանովի, Սվաճյան, Րաֆֆու փողոցներ, Իսակովի պողոտա, Հաղթանակ գյուղի 1-ին փողոց՝ նրբանցքներով, 2-րդ, 3-րդ, 4-րդ, 5-րդ, 6-րդ, 9-րդ, 11-րդ փողոցներ, «Ագաթ» գործարան, «Դուստր Մարիաննա» ընկերության ջրամատակարարումը: