29 հոկտեմբերի 2019 - 16:58 AMT
Փոխքաղաքապետ. 2020-ին Երևանի բյուջեի մուտքերը կավելանան մոտ 20 մլրդ դրամով

2019 թվականի համամետ՝ Երևանի 2020 թվականի բյուջեի մուտքերը կավելանան մոտ 20 միլիարդ դրամով: Այդ մասին 2020 թվականի բյուջեի նախագծի քննարկման ժամանակ հայտնել է Երևանի փոխքաղաքապետ Հայկ Սարգսյանը։

«4 միլիարդ 96 միլիոնի շրջանակում նախատեսվել է Երևանի մետրոպոլիտենի շարժասանդուղքների և շարժակազմի արդիականացման ծրագիր։ Ընդհանուր առմամբ, 2020 թվականի բյուջեից 77 միլիարդ 976 միլիոն դրամի մուտքեր ենք ակնկալում Երևանի բյուջե», - ասել է նա, հայտնում է Aysor.am-ը։

Փոխքաղաքապետը նշել է, որ հատկացվող միջոցների հաշվին կփորձեն պատշաճ լուծել նաև մայրաքաղաքի լուսավորության, տրանսպորտի, ինչպես նաև ասֆալտապատման հարցերը։