30 հոկտեմբերի 2019 - 10:28 AMT
Քարդաշյան. Հայոց ցեղասպանության ճանաչման քվեարկության արդյունքն անհավատալի է

Հայտնի ամերիկահայ հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը հրապարակում է արել ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի կողմից Հայոց ցեղասպանությունը պաշտոնապես ճանաչելու վերաբերյալ: Այդ մասին նա գրել է Twitter-ի իր միկրոբլոգում:

«Դա այնքան կարևոր է հայ ժողովրդի համար»,-գրել է նա:

Քարդաշյանն այդ պատմական բանաձևի ընդունման քվեարկության արդյունքներն անհավատալի է անվանել:

ԱՄՆ Կոնգրեսի ստորին՝ Ներկայացուցիչների պալատն ընդունել է Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևը։ Թիվ 296 բանաձևն ընդունվել է 405 «կողմ» և 11 «դեմ» ձայներով։