30 հոկտեմբերի 2019 - 10:58 AMT
Չավուշօղլու. ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի որոշումը Թուրքիայի կառավարության և ժողովրդի աչքերում առ ոչինչ է

Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն արձագանքել է ԱՄՆ-ի Ներկայացուցիչների պալատի՝ Հայոց ցեղասպանությունը ճանաչող պատմական բանաձևի ընդունմանը, հայտնում է Ermenihaber-ը:

Չավուշողլուն Twitter-ի իր մկրոբլոգում մասնավորապես գրել է.«Խաղաղության ակունք» գործողությամբ ձախողեցինք մեծ խաղը։ Նրանք, ում նախագծերը չիրականացան, հայացքները հառեցին դարակներում դրված հնացած նախագծերին։ Նրանք, ովքեր կարծում են, որ այս ճանապարհով մեզանից վրեժ կլուծեն, սխալվում են։ Պատմությունը քաղաքականության գործիք դարձնողների այս ամոթալի որոշումը մեր կառավարության և ժողովրդի աչքերում առ ոչինչ է»։

ԱՄՆ Կոնգրեսի ստորին՝ Ներկայացուցիչների պալատն ընդունել է Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևը։ Թիվ 296 բանաձևն ընդունվել է 405 «կողմ» և 11 «դեմ» ձայներով։