4 նոյեմբերի 2008 - 16:54 AMT
Ռուսաստանի ռազմական հետախուզությունը ուշադիր հետեւում է Կովկասի իրադրությանը
Ռուսաստանի ռազմական հետախուզությունը հատուկ ուշադրություն է դարձնում պաշտպանական արձագանք տալու պոտենցիալի մշակմանը այն նոր մարտահրավերներին եւ սպառնալիքներին, որոնց հետ ընդհարվում է Ռուսաստանը, ինչպես նաեւ աշխարհում ռազմա-քաղաքական եւ ռազմա-մարտավարական իրադրության զարգացման կանխատեսմանը: Այդ մասին հայտնել է ՌԴ ԶՈՒ Գլխավոր շտաբի Գլխավոր հետախուզական կառավարության պետ, բանակի գեներալ Վալենտին Կորաբելնիկովը:

«Դա ներառում է Լեհաստանում եւ Չեխիայում ՀՀՊ տարրերի տեղակայման ԱՄՆ ծրագրերի իրականացման ընթացքի հետախուզումը: Մենք հետախուզում ենք նաեւ Կովկասի իրադրությունը, հատկապես Հարավային Օսիայի եւ Աբխազիայի շուրջ` կապված այդ երկրների նկատմամբ Վրաստանի չդադարող ագրեսիվ քաղաքականության հետ, ալյանսի մեջ Ուկրաինան եւ Վրաստանը բռնությամբ ներքաշելու ԱՄՆ-ի եւ ՆԱՏՕ-ի փորձերը եւ մի շարք այլ հարցեր, որոնք առնչվում են Ռուսաստանի ազգային անվտանգությանը»,- ասել է նա: Կորաբելնիկովը նաեւ նշել է, որ ռազմական հետախուզությունը ներկայումս կարեւոր տեղ է զբաղեցնում Ռուսաստանի ազգային եւ ռազմական անվտանգության համակարգում եւ իր մարտավարական շահերի պաշտպանության հզոր եւ արդյունավետ գործիք է հանդիսանում` գործելով ինչպես երկրի տարածքների դիրքերից, այնպես էլ արտասահմանում:

Այդ միջոցին, Ռուսաստանի հետ հարաբերությունների սրման` ԱՄՆ ղեկավարության վերցրած ուղղության հետ Կովկասի իրադարձությունների պատճառով, որոնց ընթացքում ռուսական բանակը գլխովին ջախջախեց ամերիկյան օգնությամբ նախապատրաստված վրացական զորքերը, համագործակցությունը ԳՀԿ-ի եւ ամերիկյան հատուկ ծառայությունների միջեւ շարունակում է սառեցված մնալ, հաղորդում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը: