31 հոկտեմբերի 2019 - 12:19 AMT
Արարատ Գրիգորյանը՝ Վայոց ձորի մարզպետ

Կառավարության հոկտեմբերի 31-ի նիստում որոշվել է Վայոց ձորի մարզպետ նշանակել Արարատ Գրիգորյանին: Որոշումը ներկայացրել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը:

Ավելի վաղ Վայոց ձորի մարզպետ Տրդատ Սարգսյանը հրաժարականի դիմում էր ներկայացրել:

Արարատ Գրիգորյանն ասել է, որ ծանոթ է մարզի խնդիրներին և շնորհակալություն է հայտնել վստահության համար:

Վայոց ձորի նախկին մարզպետը հրաժարական էր տվել Եղեգնաձորում տեղի ունեցած միջադեպից հետո, որի ժամանակ ծեծի էր ենթարկվել և անգիտակից վիճակում հիվանդանոց տեղափոխվել ՊՆ զորամասի սպա Արա Մխիթարյանը։ Ըստ ԶԼՄ-ների, Վայոց ձորի մարզպետն ու օգնականը ներկա են եղել միջադեպին: Օգնականը կալանավորվել է: