31 հոկտեմբերի 2019 - 15:06 AMT
Սիմոնյան. Ովքեր կոծկել են բանակում զոհված զինվորների գործերը՝ հեռանալու են

Տարբեր տարիներին խաղաղ պայմաններում զոհված զինծառայողների ծնողների հետ զրույցում ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը հայտարարել է, որ բոլոր նրանք, ովքեր կոծկել են բանակում զոհված զինծառայողների գործերը, հերթով հեռանալու են:

«Ժամանակի խնդիր է, պարզապես ամեն դեպքն անհատական է։ Բայց ով ուզում է լինի, ինչ պաշտոնի ուզում է լինի, հերթով գնալու են», - ասել է նա, հայտնում է Aysor.am-ը։

Սևազգեստ մայրերը շեշտել են, որ քրեական գործերը կոծկած բոլոր անձինք և կառույցները թաթախված են հանցանքի մեջ և չեն կարող արդար դատաքննություն իրականացնել և իրենց որդիների մահվան գործերը բացահայտել։«Ուզում ենք Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպել», - ասել են նրանք, ինչին ի պատասխան Ալեն Սիմոնյանը խոստացել է մայրերի խնդրանքը փոխանցել վարչապետին։

ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի հանձնաժողովի փակ նիստին մասնակցել են տարբեր տարիներին խաղաղ պայմաններում զոհված զինծառայողների ծնողները,