1 նոյեմբերի 2019 - 15:30 AMT
Արոնյանը կրկին ՖԻԴԵ-ի լավագույն 10-յակում է

Հայաստանի շախմատի հավաքականի առաջատարԼևոն Արոնյանը վերադարձել է Շախմատի միջազգային ֆեդերացիայի (ՖԻԴԵ) դասակարգման աղյուսակի լավագույն տասնյակ: ՖԻԴԵ-ն հրապարակել է նոյեմբերի դասակարգման աղյուսակը, որտեղ Արոնյանն8-րդ տեղում է:

100 լավագույն շախմատիստների թվում են նաև Հայաստանի հավաքականի ներկայացուցիչներ Գաբրիել Սարգսյանը (47-րդ տեղ) և Հրանտ Մելքումյանը (79-րդ տեղ), հայտնում է ՀԱՕԿ լրատվականը:

Կանանց 100 լավագույնների թվում տեղ են գտել Լիլիթ Մկրտչյանը (66-րդ տեղ) և Էլինա Դանիելյանը (71-րդ տեղ):