1 նոյեմբերի 2019 - 12:10 AMT
Փոխքաղաքապետը Կենդանաբանական այգու տնօրենին առաջարկել է ազատման դիմում գրել

Երևանի քաղաքապետի տեղակալ Տիգրան Վիրաբյանն առաջարկել է Կենդանաբանական այգու տնօրենին աշխատանքից ազատվելու դիմում գրել: Այդ մասին փոխքաղաքապետը գրել է իր ֆեյսբուքյան էջում:

«Հաշվի առնելով վերջին շրջանում Երևանի կենդանաբանական այգու կառավարման հարցերում պարբերական դարձած խնդիրները, մասնավորապես, վերջին օրերի միջադեպերը, խորհրդակցելով քաղաքապետ Հայկ Մարությանի հետ՝ առաջարկել եմ «Երևանի կենդանաբանական այգի» ՀՈԱԿ-ի տնօրեն Ռուբեն Խաչատրյանին պաշտոնն ազատելու դիմում գրել»։

Երևանի կենդանաբանական այգու տնօրինությունը հայտարարություն է տարածել, որի համաձայն նոյեմբերի 1-ի առավոտյան այգում կրկին կենդանիներ են անկել և կրկին թափառող շների ներթափանցման հետևանքով: Հոկտեմբերի 31-ին թափառող շների զոհ էին դարձել կենգուրուները: 3 (երեք) կարմրավիզ կենգուրուների անկում էր գրանցվել: