1 նոյեմբերի 2019 - 16:22 AMT
Արմեն Գրիգորյանը և Բակո Սահակյանն անվտանգությանն առնչվող հարցեր են քննարկել

Աշխատանքային այցով Ստեփանակերտում գտնվող Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանըհանդիպել է նախագահ Բակո Սահակյանի հետ։ Հանդիպման ընթացքում քննարկվել է անվտանգությանը վերաբերող հարցերի լայն շրջանակ։

Հանդիպումներ են տեղի են ունեցել նաև Արցախի ԱԽ քարտուղար Արշավիր Ղարամյանի և Պաշտպանության բանակի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Կարեն Աբրահամյանի հետ, որոնց ընթացքում քննարկվել են ռազմավարական ենթակառուցվածքների զարգացման և մի շարք այլ ծրագրերի կատարողականներ։