2 նոյեմբերի 2019 - 10:30 AMT
Կարապետյան. Կենդանաբանական այգու հարակից տարածքի թափառող շները վնասազերծվում են

Կենդանաբանական այգու աշխատակիցներն ու ներգրավված մասնագիտական ուժերը վնասազերծում են այգու հարակից տարածքներում թափառող շներին։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում հատտնել է Երևանի քաղաքապետարանի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը:

«Ընդ որում «վնասազերծում են» ասածը նշանակում է «թմրեցնում են»։ Կենդանիները համապատասխան հիմնարկում կենթարկվեն փորձաքննության։ Զուգահեռաբար, իրավապահ մարմինները զբաղվում են վերջին երկու օրերի միջադեպերի քննությամբ»,-ասվում է Կարապետյանի գրառման մեջ։

Նաև տեսանյութեր են հրապարակվել, որտեղ երևում են վնասազերծված շները։