2 նոյեմբերի 2019 - 12:17 AMT
Նոյեմբերի 3-ից աստիճանաբար կտաքանա

Նոյեմբերի 3-ի լուսադեմից սկսած երկինքը լիարժեք կպարզի և տեղումները բոլոր մարզերում կդադարեն։

Առաջիկա 10 օրը հանրապետությունում կանցնի առանց տեղումների, անամպ, արևառատ, իսկ օդի ջերմաստիճանը նոյեմբերի 4-8-ին ցերեկային ժամերին բոլոր մարզերում աստիճանաբար կբարձրանա մոտ 7-9 աստիճանով, հայտնում է ԱԻՆ հիդրոմետ ծառայությունը:

Արդեն նոյեմբերի 8-ին հանրապետության հովտային գոտում այդ թվում և Երևանում ցերեկը սպասվում է +18․․․+20 աստիճան տաքություն։