2 նոյեմբերի 2019 - 13:42 AMT
Շաբաթն առաջնագծում. Հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է մոտ 1600 կրակոց

Հոկտեմբերի 27-ից նոյեմբերի 2-ն ընկած ժամանակահատվածում արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գոտում հակառակորդը խախտել է հրադադարի պահպանման ռեժիմը ավելի քան 150 անգամ` տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով մոտ 1600 կրակոց:

ՊԲ-ի առաջապահ զորամասերը շարունակում են առաջնագծում հանդես գալ թելադրողի դիրքից և վստահորեն իրականացնում մարտական հերթապահություն, հատտնում է ԱՀ ՊՆ մամուլի ծառայություն::