2 նոյեմբերի 2019 - 14:46 AMT
Ահաբեկիչները հրթիռակոծել են Հալեպի բնակելի թաղամասը

Ահաբեկիչները հրթիռակոծել են սիրիական Հալեպի բնակելի թաղամասը: Գրոհայինները 2 հրթիռ են արձակել: Խաղաղ բնակիչներից մեկը վիրավորվել է:

«Կինը վիրավորվել է Հալեպի Ալ Նիլ թաղամասի հրթիռակոծման հետևանքով»,-գրել է գործակալությունը, հայտնում է ՌԻԱ Նովոստին:

2016-ի Հալեպի ազատագրումից հետո ծայրահեղականների ջոկատներն ամրացել են Հալեպից դեպի արևմուտք և հյուսիս-արևմուտք ընկած գյուղերում, որտեղից պարբերաբար գնդակոծում են քաղաքի բնակելի թաղամասերը: