2 նոյեմբերի 2019 - 17:11 AMT
Փաշինյանների ընտանիքը տեղափոխվել է Հանրապետության թիվ 1 առանձնատուն

ՀՀ վարաչպետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերով ցուցադրել է Հանրապետության թիվ 1 առանձնատունը՝ տեղեկացնելով, որ օրեր առաջ ընանիքով տեղափոխվել են այդ առանձնատուն: Վարչապետը հիշեցրել է, որ 2018 թվականին կառավարությունը որոշում էր կայացրել, որ այդ տունը պետք է սեփականաշնորհվի: «Հետո, երբ արդեն պարզ էր, որ հեղափոխությունը հաղթելու է, Սերժ Սարգսյանը հայտարարեց, որ ինքը, գոնե առժամանակ, կարծում է, որ այդ որոշումը պետք է կասեցնել»,- ասել է Փաշինյանը` հիշեցնելով, որ նոր կառավարության առաջին որոշումներից մեկը այդ առանձնատան սեփականաշնորհման չեղարկումն էր:

Վարչապետը նշել է, թե իրենք այդ տանը կապիտալ նորոգում չեն արել, իսկ գույքը «Կոնդ» ՊՈԱԿ-ի հաշվեկշռում եղածն է:

Նիկոլ Փաշինյանի ֆեյսբուքյան ուղիղ եթերը