4 նոյեմբերի 2019 - 10:33 AMT
Փաշինյանի առանձնատունն օրհնել են

Հանրապետության թիվ 1 առանձնատանը, ուր վերանորոգումից հետո տեղափոխվել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, օրհնության կարգ է կատարվել:Այդ մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնել է ինքը վարչապետը և համապատասխան տեսանյութ տեղադրել:

Հանրապետության թիվ 1 առանձնատունը նախկինում զբաղեցնում էր ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը:

Ավելի վաղ իր ֆեյսբուքյան էջում, վարչապետ Նիկոլ Փաշինյանն, անդրադառնալով այն լուրերին, թե առանձնատան նորոգման համար մոտ 2 մլն դոլար է ծախսվել, ուղիղ եթերում շրջայց է կատարել առանձնատանը և հայտարարել, որ վերանորոգման համար առնվազն 10 անգամ պակաս գումար է ծախսվել: