5 նոյեմբերի 2019 - 13:38 AMT
Մինչև նոյեմբերի 10-ը տեղումներ չեն լինի, 4-5 աստիճանով կտաքանա

Հանրապետության տարածքում՝ նոյեմբերի 5-ի ցերեկը, 6-10-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Քամին՝ հարավ-արևելյան՝ 3-8 մ/վ: Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 4-5 աստիճանով, հայտնում է ԱԻՆ մամուլի ծառայությունը:

Երևանում՝ նոյեմբերի 5-ի ցերեկը, 6-10-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Նոյեմբերի 9-10-ին Երևանում ցերեկային ժամերի օդի ջերմաստիճանը կհասնի +19-ի: