5 նոյեմբերի 2019 - 16:54 AMT
Ալեքսանդր Գրիգորյանը, հավանաբար, կգլխավորի Հայաստանի ֆուտբոլի հավաքականը

Ամենայն հավանականությամբ, Ալեքսանդր Գրիգորյանը կգլխավորի Հայաստանի ֆուտբոլի հավաքականը:

Ինչպես հայտնի է դարձել ArmFootball.com-ին, Գրիգորյանի թեկնածության նախաձեռնողը Երևանի «Ուրարտուի» սեփականատեր Ջևան Չելոյանցն է, իսկ թեկնածությունը պաշտպանում է անձամբ ՀՖՖ նախագահ Արթուր Վանեցյանը:

Ընդ որում, Չելոյանցը պատրաստություն է հայտնել ինքը վճարել մարզչի աշխատավարձը:

ArmFootball.com-ի տեղեկություններով, ՀՖՖ-ում ոչ բոլորն են հավանություն տալիս Գրիգորյանի նշանակմանը և ավելի հակված են եվրոպացի մասնագետի հրավիրելու, սակայն Վանեցյանը կողմ է հենց Գրիգորյանի թեկնածությանը:

Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Արմեն Գյուլբուդաղյանցի հրաժարական է տվել։Ֆուտբոլի ազգային ընտրանին վերջին արտագնա խաղերում դժգույն խաղ է ցուցարդել՝ ոչ ոքի խաղալով Լիխթենշթեյնի հետ ու պարտվելով Ֆինլանիային։