5 նոյեմբերի 2008 - 18:32 AMT
Նոյեմբերի 6-ին ԵԱՀԿ ՄԽ համանախագահները կհանդիպեն Վենայում
Նոյեմբերի 6-ին ղարաբաղյան հակամարտության կարգավորման գծով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները կհանդիպեն Վենայում: Ինչպես հաղորդում է ԵԱՀԿ մամլո ծառայությունը, հանդիպումից հետո համանախագահները մամլո ասուլիս կանցկացնեն:

Վերջին անգամ ԵԱՀԿ ՄԽ համանախագահներ Բեռնար Ֆասյեն (Ֆրանսիա), Յուրի Մերզլյակովը (ՌԴ) եւ Մեթյու Բրայզան (ԱՄՆ) հանդիպել են Հայաստանի, Ադրբեջանի եւ Ռուսաստանի նախագահների եռակողմ հանդիպման ժամանակ Մայնդորֆում (Մոսկվա), որտեղ նոյեմբերի 2-ին ղարաբաղյան հակամարտության քաղաքական կարգավորման մասին հռչակագիր է ստորագրվել: