Բաքվում ձերբակալել են հայկական երգ լսող վարորդին: Այդ մասին հայտնել է Բաքվի ոստիկանության գլխավոր վարչության մամուլի ծառայության պետ Էլշադ Հաջիևը:
Ավտոմեքենայից հնչել է Սպիտակցի Հայկոյի «Մի գնա» երգը:
«Ոստիկանության աշխատակիցներն անհետաձգելի օպերատիվ և որոնողական աշխատանքների արդյունքում պարզել են ավտոմեքենայում հայկական երգ լսող վարորդի ինքնությունը»,-ասել է նա, հայտնում է Minval.az-ը:
Ըստ Հաջիևի, այդ փաստով տարվում է հետաքննություն, ուսումնասիրվում են մանրամասները:
Տեսահոլովակը, որտեղ ավտոմեքենայից հայկական երաժշտություն է հնչում, ավելի վաղ տարածվել էր սոցցանցերում: