6 նոյեմբերի 2019 - 13:42 AMT
ՀՖՖ-ն կգործակցի Aspire ակադեմիայի հետ

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան սկսում է նոր համագործակցություն աշխարհահռչակ Aspire ակադեմիայի հետ։ Համագործակցության շրջանակներում նախատեսվում են Հայաստանի տարբեր տարիքային հավաքականների այցեր Aspire ակադեմիա՝ մրցաշարերի մասնակցելու նպատակով, հայտնում է ՀՖՖ պաշտոնական կայքը:

Ծրագրված են նաև Aspire ակադեմիայի տարիքային 3 հավաքականների այցեր և մարզահավաքներ Հայաստանում։ Երկու կողմերը շահագրգիռ են համագործակցության ընդլայնման և արդյունավետության բարձրացման հարցում։

Aspire ակադեմիան հիմնադրվել է 2004 թվականին՝ Կատարում, և նպատակ ունի զարգացնել տեղական ֆուտբոլը՝ կրթելով և պատրաստելով լավագույն ֆուտբոլիստների։