6 նոյեմբերի 2019 - 15:45 AMT
Խորխե Իգլեսիաս. Էնրիկե Իգլեսիասը կարող է ՀՀ գալ 2020-ին

Աշխարհահռչակ երգիչ Էնրիկե Իգլեսիասը 2020-ին կարող է գալ Հայաստան։ Այդ մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է նրա եղբայրը՝ Խորխե Իգլեսիասը։

Խորխե Իգլեսիասը, որն իր Berin Iglesias Art ընկերության միջոցով համագործակցում է Silk Note փառատոնի հետ, նշել է, որ խոսել են Էնրիկե Իգլեսիասի հետ և փորձում են հասկանալ՝ ինչպես նրա գրաֆիկում կարող են տեղավորել Silk Note 2020-ը, հայտնում է «Հայկական ժամանակը»:

Berin Iglesias Art կազմակերպությունը մասնաճյուղ է բացում Հայաստանում։ Փորձելու է հայ արտիստներին ներկայացնել արտասահմանում և արտասահմանցիներին Հայաստանում։