Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ ՆԱՏՕ-ն «ուղեղի մահ» է տանում:
«Այն, ինչ մենք հիմա ապրում ենք, դա ՆԱՏՕ-ի ուղեղի մահն է»,-ասել է Ֆրանսիայի նախագահը՝ մեկնաբանելով Թուրքիայի և ԱՄՆ միջև հարաբերությունները: Նրա կարծիքով, Ամերիկան գնալով ավելի շատ է երես թեքում Եվրոպայից, գրում է Lenta.ru-ն The Economist-ի վրա հղումով:
Մակրոնն ասել է, որ ժամանակն է, որ Եվրոպան արթնանա և սկսի բազմապատկել իր հզորությունը, քանի որ հիմա «անդունդի եզրին է»: Հակառակ դեպքում, ասել է նա, Եվրոպան չի կարողանան վերահսկել սեփական ճակատագիրը:
Մեկ տարի առաջ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարեց, որ հարկավոր է միասնական եվրոպական բանակ ստեղծել: Ըստ նրա, եվրոպացիները պետք է կարողանան պաշտպանվել Չինաստանից և Ռուսաստանից, որը «հենց մեր սահմանների մոտ է և ցույց է տվել, որ կարող է սպառնալիք հանդիսանալ»: Ֆրանսիայի նախագահը հայտարարել է նաև, որ չի ցանկանում, որ ԵՄ պաշտպանունակությունը կախված լինի ԱՄՆ-ից: