7 նոյեմբերի 2019 - 16:29 AMT
Լոռու Դենդրոպարկ տանող ճանապարհը հիմնանորոգվել է

Լոռու Դենդրոպարկ տանող 3 կմ երկարությամբ ճանապարհը հիմնանորոգվել է։ Այդ մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը:

Նախարարությունը նաև տեսանյութ է հրապարակել:

Այգու 17.5 հա տարածքը բնական անտառ է, իսկ 15 հա զարդանախշերով ծառեր։Բուսաբանական այգու տարածքը կազմում է շուրջ 35 հա։ Այն բաղկացած է բնական անտառից, զարդանախշերով բույսերից, փոքրատերև լորենու ծառուղիներից և վայրի ծագում ունեցող այլ բուսատեսակներից։ Բույսերի մեծ մասը բերվել է Երևանի բուսաբանական այգուց, ինչպես նաև բազմաթիվ այլ երկրներից՝ Վրաստանից, Ուկրաինայից, Ռուսաստանից: