9 նոյեմբերի 2019 - 13:14 AMT
Սահակյան.Արցախի կապերը Բելգիայի ֆրանկոֆոն կառույցների հետ դինամիկորեն զարգանում են

Արցախի կապերը Բելգիայի ֆրանկոֆոն համայնքի և կառույցների հետ դինամիկորեն զարգանում են: Այդ մասին Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը հայտարարել է նոյեմբերի 8-ին Բելգիայի ֆրանկոֆոն շրջանակների մի խումբ անդամների հետ հանդիպմանը:

Արցախի նախագահը հույս է հայտնել, որ ապագայում դրանք էլ ավելի կամրապնդվեն և կընդլայնվեն:

Հանդիպմանը մասնակցել են Բելգիայի դաշնային և տարածաշրջանային խորհրդարանների անդամներ, հասարակական, քաղաքական և գիտամշակութային ոլորտների ներկայացուցիչներ, հայտնում են ԱՀ նախագահի աշխատակազմից։

Քննարկվել են քաղաքական, մարդասիրական, գիտակրթական, մշակութային և մի շարք այլ ոլորտներում երկկողմ հարաբերություններին առնչվող հարցեր: