13 նոյեմբերի 2019 - 11:31 AMT
Ծառուկյան. ԲՀԿ-ն դեմ է Ստամբուլյան կոնվենցիայի ընդունմանը

ԲՀԿ-ն դեմ է Ստամբուլյան կոնվենցիայի ընդունմանը, քանի որ այնտեղ տողատակեր կան: Այս մասին, 24news-ի հաղորդմամաբ, լրագրողների հետ ճեպազրույցում ասել է ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը՝ առաջարկելով փոխարենը բռնության դեմ ուղղված օրենք ընդունել, եթե դրա անհրաժեշտությունը կա:

«Եթե դրանով ուզում եք ասել, թե բռնության դեմ եք պայքարում, ձեր ցավը տանեմ, բերեք մեր հայկական ժողովրդական օրենքն ընդունենք բռնության դեմ: Ես ասում եմ՝ խնդիր չկա, եկեք մերը ստեղծենք, ցանկացած բռնության դեմ եռակի, քառակի պատիժներ դնենք, բայց տողատակերով մենք դա չենք ընդունում», - ասել է Ծառուկյանը: