14 նոյեմբերի 2019 - 17:47 AMT
Արարատ Միրզոյան. ՍԴ նախագահի հեռացումը երբեք մեր առաջնային խնդիրը չի եղել

ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի հեռացումը երբեք իշխանության համար առաջնային խնդիր չի եղել:Այդ մասին լրագրողների հետ զրույցում ասել է ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը՝ պատասխանելով լրագրողների դիտարկմանը՝ թե ԱԺ աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Արսեն Բաբայանը հայտարարել է, որ իշխանությունների համար թիվ մեկ խնդիրը Հրայր Թովմասյանից ազատվելն է։

«Թովմասյանի հեռացումը երբեք թիվ մեկ, ոչ էլ թիվ երկու, ոչ էլ երեք, ոչ էլ թիվ հինգ խնդիրը չի եղել:Մենք մեր առջև դրած թվով մի քանի տասնյակ խնդիրը լուծում և լուծել ենք: Չգիտեմ՝ ով իրեն ինչ է ներշնչել: Ես շարունակում եմ ՍԴ մթնոլորտը «ճգնաժամ» բառով նկարագրել», - ասել է ԱԺ նախագահը, հայտնում է Panorama.am-ը:

Ինչ վերաբերում է ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի հրաժարականի պահանջներին՝ Միրզոյանն ասել է. «Ես սատարում եմ նրա վարած բարեփոխումների քաղաքականությանը, կարծում եմ, որ այն թեզերը, որոնք հրապարակ է դրել, համընկնում են իմ պատկերացումներին։ Հրաժարականի հիմք բացարձակապես չկա»։

Լրագրողները օրենսդիրի ղեկավարից հետաքրքրվել են նաև «Մել» ֆիլմից ու տրամադրված 20 մլն դրամից։

«Երբ խոսում ենք արվեստի մասին, իսկ ֆիլմը արվեստի աշխարհից է, կարող են տարբեր բանել հավանել կամ չհավանել, հասկանալ, չհասկանալ: Ուզում եմ մի մեծ մեղք խոստովանել, եթե դա մեղք է, ես չեմ կարող պարծենալ, որ ես ամբողջութամբ հավանում կամ հասկանում եմ Փարաջանովի «Նռան գույնը»: Հասկանում եմ՝ սա շատ մեծ մեղք է, բայց վստահ չեմ, որ բոլորվին անտեղյակ մեկին կարող եմ բացատրել այն ինչի մասին է: Սա չի խանգարում ինձ ընդունել այլոց համոզմունքն այն մասին, որ սա բարձր արվեստի փառահեղ դրսևորում է։ Չգիտեմ՝ երբ պատրաստ լինի, կհավանեմ, չեմ հավանի, կհասկանամ, չեմ հասկանա այս ֆիլմը, բայց, ընդհանրապես, եթե այս ազգայնական անհանդուրժողականությունից վերացարկվենք, ապա կհասկանանք, որ կինոաշխարհում ֆիլմեր ստեղծվում են ամենատարբեր բաների մասին: Սա կինոաշխարհ է, այստեղ ես իմ մեկնաբանությունը չունեմ, ընդամենը կարող եմ ասել, որ բոլոր տեսակի ֆիլմեր էլ կարող են գոյություն ունենալ»,- պատասխանել է Միրզոյանը։

Ինչ վերաբերում է ֆինանսավորման մասին՝ ասաց, որ «ինչու չէ 20 մլն դրամ էլ կարելի է հատկացնել, որ մարդիկ մի պահ հնարավորություն ունենան իրենց առօրյայից կտրվելու և մի հայացք էլ այդ խնդրին նետեն, հետո էլի գնան իրենց գործերով»։

ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Արսեն Բաբայանը, մամուլի ասուլիսում ներկայացնելով իր կալանավորման հետ կապված հարցերը, հայտարարել է, որ իր նկատմամբ կիրառվող բոլոր գործողությունները մեկ նպատակ ունեն` հասնել ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի հրաժարականին կամ նրան հեռացնել ՍԴ-ից:

Ըստ Արսեն Բաբայանի, դա քաղաքական հետապնդում է, թեև իշխանությունը ներկայացնում է, թե դա չի կարող քաղաքական լինել, քանի որ Արսեն Բաբայանը քաղաքական գործիչ չէ,